շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Նեթանյահուն պաշտոնապես միացել է Թրամփի Խաղաղության խորհրդին

Նեթանյահուն պաշտոնապես միացել է Թրամփի Խաղաղության խորհրդին

Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:

Բանակցություններից հետո Նեթանյահուն պաշտոնապես միացել է Թրամփի Խաղաղության խորհրդին։

Ավելի վաղ Washington Post-ը գրել էր, որ «Բեն Գուրիոն» օդանավակայանում՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ, լրագրողների հետ զրույցում Նեթանյահուն ասել է. «Այս ուղևորության ընթացքում մենք կքննարկենք մի շարք հարցեր՝ Գազան, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, բայց, իհարկե, առաջին հերթին, Իրանի հետ բանակցությունները։ Ես նախագահ Թրամփին կներկայացնեմ կարևոր սկզբունքների վերաբերյալ մեր պատկերացումները»:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները ներկայում գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակում:

  • Կիսվել: