երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Նեթանյահուն ողջույններ է փոխանցել Ալիևին՝ հրավիրելով նրան Երուսաղեմ

Նեթանյահուն ողջույններ է փոխանցել Ալիևին՝ հրավիրելով նրան Երուսաղեմ

Իսրայելն ու Ադրբեջանն արհեստական բանականության ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել, հայտնում են միջազգայւն ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրան հրավիրել Երուսաղեմ։

«Փոխանցեք իմ ամենաջերմ ողջույնները նախագահ Ալիևին։ Մենք միշտ ասում ենք՝ «Հաջորդ տարի Երուսաղեմում», բայց ասեք նրան՝ «այս տարի Երուսաղեմում»։ Թող գա և այցելի մեզ։ Նրան շատ ջերմորեն կընդունեն»,-վստահեցրել է Նեթանյահուն։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: