շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Նեթանյահուն մեկնաբանել է Կեսարիայում գտնվող իր նստավայրին անօդաչուի հարվածը

Նեթանյահուն մեկնաբանել է Կեսարիայում գտնվող իր նստավայրին անօդաչուի հարվածը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է Կեսարիայում գտնվող իր նստավայրին անօդաչու թռչող սարքի հարվածը։ Սոցցանցերում երկու լեզուներով՝ եբրայերենով և անգլերենով հրապարակված տեսանյութերում նա ասել է, որ իրենց ոչինչ չի կանգնեցնի և «հրեական պետությունը կշարունակի առաջ շարժվել մինչև հաղթանակ»:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակված անօդաչուներից մեկը թիրախավորել է Նեթանյահուի առանձնատունը ծովափնյա Կեսարիա քաղաքում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

  • Կիսվել: