Նեթանյահուն կայցելի ԱՄՆ. աղբյուր
Սպասվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 28-31-ը կայցելի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար: Այս մասին տեղեկացնում է TOI-ն:
Ինչպես հաղորդվում է՝ այցի ճշգրիտ ամսաթիվը դեռևս որոշված չէ։
Նշվում է նաև, որ երեկ ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է, որ Թրամփը Նեթանյահուին հրավիրել է՝ հանդիպելու իր հետ Սպիտակ տանը, ինչը կլինի Նեթանյահուի հինգերորդ այցը հունվարին Թրամփի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Ըստ աղբյուրի՝ հանդիպումը, հավանաբար, կկենտրոնանա Իսրայելի և Սիրիայի միջև առաջիկա անվտանգության համաձայնագրի, ինչպես նաև Գազայի հատվածի համար Թրամփի խաղաղության ծրագրի իրականացման ջանքերի համակարգման վրա։


