կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նեթանյահուն Իլոն Մասկին պատմել է, թե որ դեպքում է հնարավոր համարում շարունակել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումը

Նեթանյահուն Իլոն Մասկին պատմել է, թե որ դեպքում է հնարավոր համարում շարունակել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հնարավոր է համարում շարունակել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումը Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ գործողության ավարտից հետո։ Այս մասին նա պատմել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին: Նրանց զրույցի ձայնագրությունը հրապարակվել է  թվիթերյան էջում:

Նեթանյահուն, մասնավորապես, ասել է. ՛՛ՀԱՄԱՍ-ի նկատմամբ հաղթանակից հետո մենք կարող ենք վերադառնալ Սաուդյան Արաբիայի հետ խաղաղությանը: Կարծում եմ՝ մենք կարող ենք ընդլայնել ՛՛խաղաղության շրջանակը՛՛՝ [արաբական երկրների հետ] մեր ամենահամարձակ սպասելիքների սահմաններից դուրս, սակայն նախ մենք պետք է հաղթենք [ՀԱՄԱՍ-ին]՛՛:

Նշենք, որ ավելի վաղ, Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարար Խալեդ բեն Աբդուլազիզ ալ Ֆալեհը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորման հարցը դեռ օրակարգում է՝ չնայած Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին։ Նոյեմբերի 3-ին Semafor պորտալը, հղում անելով արաբական երկրների և ԱՄՆ-ի աղբյուրներին, հայտնել է, որ Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ծրագրում են շարունակել դիվանագիտական ​​և տնտեսական մերձեցումը Իսրայելի հետ՝ չնայած պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը:

 

  • Կիսվել: