Նեթանյահուն հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ոչնչшցման մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում ոչնչացրել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Մուհամմեդ Սինվարին։
«Մենք հասել ենք շրջադարձային կետի՝ վերացնելով ՀԱՄԱՍ-ի կառավարման կարողությունները: Մենք վերացրել ենք Մուհամմեդ Սինվարին»,- ասել է Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Քնեսեթում:
Ավելի վաղ՝ մայիսի 13-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Խան Յունիսում գտնվող Եվրոպական հիվանդանոցի տակ գտնվող ստորգետնյա շտաբին: Հարձակման թիրախը եղել է Մուհամմեդ Սինվարը, որը ղեկավարում էր ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում և շարժման ռազմական թևը՝ ալ-Քասամ բրիգադները: