Նեթանյահուն հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի և ԱՄՆ առաջնորդի փեսայի հետ
Նեթանյահուն հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հետ, տեղեկացնում է Axios-ը:
Նշենք, որ ավելի վաղ միևնույն աղբյուրը հայտնել էր, որ Եգիպտոս ժամանած Ուիթքոֆը և Քուշները չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ երկրում ընթացող՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցություններում համաձայնություն ձեռք չի բերվել։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


