Նեթանյահուն ռազմական ղեկավարության հետ Գոլանի բարձունքներում խորհրդակցություն է անցկացրել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր այցելել են սահմանի սիրիական կողմում գտնվող Հերմոն լեռան գագաթը:
Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ վարչապետը ռազմական ղեկավարության հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Գոլանի բարձունքներում, որը, ինչպես արդեն հայտնել ենք,գրավվել է ՑԱԽԱԼ-ի՝ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից: