հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նեթանյահուն և Բայդենը քննարկել են Իսրայելի ռազմական գործողությունների «նպատակներն ու փուլերը»

Նեթանյահուն և Բայդենը քննարկել են Իսրայելի ռազմական գործողությունների «նպատակներն ու փուլերը»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում է Սպիտակ տունը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Իսրայելի ռազմական գործողությունների ՛՛նպատակներն ու փուլերը՛՛, քաղաքացիական անձանց կյանքը պաշտպանելու և պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդվում է՝ Իսրայելի վարչապետը ՛՛հստակ հասկացրել է, որ իր երկիրը կշարունակի պատերազմն այնքան ժամանակ, քանի դեռ իր բոլոր նպատակներն ամբողջությամբ չեն կատարվել՛՛:

Ըստ լրատվամիջոցների՝ Բայդենը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՛՛հրադադար չի խնդրել՛՛: Նեթանյահուի գրասենյակն էլ իր հերթին հայտնել է, որ նա շնորհակալություն է հայտնել Բայդենին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Նահանգների դիրքորոշման համար:

 

  • Կիսվել: