հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նեթանյահուն Երուսաղեմի վրա հարձակման մեջ մեղադրում է ՀԱՄԱՍ-ին

Նեթանյահուն Երուսաղեմի վրա հարձակման մեջ մեղադրում է ՀԱՄԱՍ-ին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը Երուսաղեմում հինգշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչության և Գազայի հատվածում ու Հորդանան գետի արևմտյան ափում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Նրա խոսքերը մեջբերել է իսրայելական YNet լրատվական գործակալությունը։

Հինգշաբթի առավոտյան երկու զինված ահաբեկիչներ մեքենայով ժամանել են Երուսաղեմի մուտքի Գիվատ Շաուլ խաչմերուկ եւ կրակ բացել ավտոբուսի կանգառում կանգնած խաղաղ բնակիչների վրա։ Հարձակվողները տեղում վնասազերծվել են։ Ինչպես հայտնում են իսրայելական հեռուստաալիքները՝ վկայակոչելով բժիշկներին, ահաբեկչության հետևանքով զոհվել են 24-ամյա մի աղջիկ, 60-ամյա կին և 73-ամյա տղամարդ, իսկ հինգ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

«ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր ահաբեկիչ մահվան որդի է Երուսաղեմում, Գազայում, Հորդանան գետի Արևմտյան ափին, ամենուր»,- ասել է Նեթանյահուն։

  • Կիսվել: