շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Նեթանյահուն Բելգիայի վարչապետին անվանել է «թույլ առաջնորդ»

Նեթանյահուն Բելգիայի վարչապետին անվանել է «թույլ առաջնորդ»

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերին անվանել է «թույլ առաջնորդ»։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Բելգիայի վարչապետ դե Վևերը թույլ առաջնորդ է, որը ձգտում է հանդարտեցնել իսլամական ահաբեկչությունը՝ զոհաբերելով Իսրայելին։ Նա ցանկանում է կերակրել ահաբեկչական կոկորդիլոսին, նախքան այն կկուլ տա Բելգիային։ Իսրայելը չի ​​համաձայնվի և կշարունակի պաշտպանվել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն հայտարարել էր, որ Բելգիան կճանաչի Պաղեստին պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

Նշենք, որ նմանատիպ որոշումներ ավելի վաղ ընդունել էին Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան։

 

  • Կիսվել: