հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Նեթանյահուն հրադադարի շուրջ գործարք չի կամենում. ՀԱՄԱՍ

Նեթանյահուն հրադադարի շուրջ գործարք չի կամենում. ՀԱՄԱՍ

ՀԱՄԱՍ արմատական շարժումն իր տելեգրամյան ալիքում հայտարարություն է հրապարակել, որում ասված է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում ցուցադրեց, որ նա չի ցանկանում պայմանավորվել Գազայի հատվածում ռազմական գործողության ավարտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Պատանդներին վերադարձնելու փորձերի ակտիվացման մասին Նեթանյահուի խոսակցությունները կատարյալ սուտ են և մոլորության մեջ են գցում իսրայելական, ամերիկյան և միջազգային հասարակական կարծիքը, թեև հենց նա է ձախողել բոլոր ջանքերը, որոնք նպատակաուղղված էին պատերազմի դադարեցմանը և գերիների ազատ արձակման շուրջ գործարքի կնքմանը, չնայած Եգիպտոսի և Կատարի մեր եղբայրների մշտական ​​միջնորդական ջանքերին, չնայած շարժման ցուցաբերած ճկունությանը և դրական տրամադրվածությանը»:

Բացի այդ՝ ՀԱՄԱՍ-ը նաև Նեթանյահուի վրա է բարդել «այդ մոտեցման հետևանքների և Գազայի հատվածում պահվող պատանդների ճակատագրի համար լիակատար պատասխանատվությունը»:

Հավելենք, որ երեկ՝ հուլիսի 24-ին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում՝ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ հրեական պետությունը կշարունակի ռազմական գործողությունը անկլավում, մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը և պատանդների վերադարձը:

  • Կիսվել: