ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Նեթանյահուին ասել եմ, որ այլևս չհարձակվի նավթագազային օբյեկտների վրա, և նա այլևս դա չի անի. Թրամփ

Նեթանյահուին ասել եմ, որ այլևս չհարձակվի նավթագազային օբյեկտների վրա, և նա այլևս դա չի անի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և հանձնարարել նրան դադարեցնել Իրանի նավթագազային օբյեկտների վրա հարձակումները: Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

«Ես նրան ասացի. «Մի՛ արա նման բան»։ Եվ նա չի անի»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը պնդել էր, որ Միացյալ Նահանգները «ոչինչ չգիտեր» Հարավային Փարս գազի հանքավայրում իրանական օբյեկտների վրա Իսրայելի հարձակման մասին, որը աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրն է։

Իր հերթին իրավիճակին ծանոթ իսրայելական աղբյուրը չորեքշաբթի CNN-ին ասել է, որ Իսրայելը հարձակումն իրականացրել է ԱՄՆ-ի հետ համակարգված՝ հակասելով Թրամփի հայտարարությանը:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: