չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ներկայացուցիչների պալատը Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկեց

Ներկայացուցիչների պալատը Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկեց

Մոտ 12 ժամ տևած քննարկումների արդյունքում  ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը իմպիչմենտի ենթարկեց նախագահ Դոնալդ Թրամփին: Քվեարկության արդյունքում ձայները բաշխվել են ձայների 230 կողմ 198 դեմ հարաբերակցությամբ։ 

Իմպիչմենտի համար քվերարկությունը տեղի է ունեցել 2 հիմնական հոդվածներով՝ իշխանության չարաշահում և Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում։ 

Թրամփի հետագա պաշտոնավարման հարցը որոշվելու է Սենատում։ Նրան իշխանությունից զրկելու համար անհրաժեշտ է սենատորների երկու երրորդի համաձայնությունը, սակայն ներկայում հանրապետականների մեծամասնությունը մտադիր չէ քվեարկել նախագահի դեմ: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում Ներկայացուցիչների պալատը միայն երկու անգամ է պաշտոնանկության գործընթաց սկսել՝ 1868 թվականին Էնդրյու Ջոնսոնի դեմ և 1998-ին Բիլ Քլինթոնին դեմ, սակայն Սենատն արդարացրել է երկուսին էլ: Թրամփը երկրի 45-րդ նախագահն է և մտադիր է 2020 թվականին վերընտրվել երկրորդ ժամկետով:

  • Կիսվել: