կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նեդ Փրայսը չի բացառել ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցն Ադրբեջանի նախագահի հետ

Նեդ Փրայսը չի բացառել ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցն Ադրբեջանի նախագահի հետ

Ես ակնկալում եմ, որ առաջիկայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հնարավորություն կունենա խոսելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Պետքարտուղարն այսօր խոսել է Հայաստանի ղեկավարի հետ։ Ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին նա հնարավորություն կունենա խոսելու նախագահ Ալիեւի հետ։ Մենք ցանկանում ենք, որպեսզի կառուցողական երկխոսությունը վերականգնվի։ Մենք պատրաստ ենք երկկողմ փոխգործակցության։ Մենք պատրաստ ենք  փոխգործակցել գործընկերների հետ եւ նրանց միջոցով, ԵԱՀԿ-ի միջոցով, կամ եթե եւ երբ տեղին է, եռակողմ կարգով, ինչպես արել ենք նախկինում»,- նշել է Փրայսը։

  • Կիսվել: