հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նազարբաևը կորցրել է իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահի պաշտոնը. նրան փոխարինել է Տոկաևը

Նազարբաևը կորցրել է իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահի պաշտոնը. նրան փոխարինել է Տոկաևը

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ընտրվել է իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ, հայտնում է նրա մամուլի ծառայությունը Twitter-ում։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր պետության նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը։

Կուսակցության համագումարում նախագահի թեկնածությունը պաշտպանել են միաձայն։ Նման նախաձեռնությամբ օրեր առաջ հանդես է եկել ինքը՝ Նազարբաևը՝ հայտարարելով, որ Տոկաևը «տիրապետում է ամբողջ իշխանությանը»։

Նա նաև վստահեցրել է, որ Ղազախստանի քաղաքական վերնախավում հակամարտություն չկա:

Նազարբաևը Ղազախստանի նախագահ է ընտրվել 1990 թվականին։ 2019 թվականի մարտին նա հրաժարական է տվել, որից հետո հանրապետությունում անցկացվել են ընտրություններ, որոնցում հաղթել է Տոկաևը։ Այնուամենայնիվ, այնուհետև Նազարբաևը պահպանել էր մի շարք կարևոր պաշտոններ, որոնցից զրկվել է տարեսկզբին երկում զանգվածային անկարգություններից հետո:

  • Կիսվել: