հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նավալնիի մահվան հանգամանքների հետաքննությունը շարունակվում է․ Պեսկով

Նավալնիի մահվան հանգամանքների հետաքննությունը շարունակվում է․ Պեսկով

Ալեքսեյ Նավալնիի մահվան հանգամանքների վերաբերյալ հետաքննություն է ընթանում, սակայն արդյունքները դեռ հայտնի չեն. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այն ընթացքի մեջ է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ գործողություններն այդ կապակցությամբ, սակայն մինչ այժմ այս հետաքննության արդյունքները հրապարակված չեն և ըստ էության անհայտ են»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։

Հարցին, թե արդյոք Կրեմլը շահագրգռված է այս հարցի մանրակրկիտ հետաքննություն անցկացնելով, նա պատասխանել է. «Այն գործողությունները, որոնք նախատեսված են ՌԴ օրենսդրության համաձայն, իրականացվում են»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ Նավալնիի մարմինը հարազատներին հանձնելու կարգը Կրեմլի իրավասության մեջ չէ։

Միևնույն ժամանակ նա անմեղսունակ է անվանել արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները Նավալնիի մահվան թեմայով։

«Այն պայմաններում, երբ տեղեկատվություն չկա, բացարձակապես անընդունելի է նման, ասենք, տգեղ հայտարարություններ անելը»,- նշել է Պեսկովը։

Նրա կարծիքով, արեւմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները կատարվածի մասին չեն կարող վնասել Պուտինին։

  • Կիսվել: