հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վիլնյուսում մուրճով հարձակվել են Նավալնիի համախոհի վրա (լուսանկարներ)

Վիլնյուսում մուրճով հարձակվել են Նավալնիի համախոհի վրա (լուսանկարներ)

Փետրվարի 12-ի երեկոյան Վիլնյուսում հարձակում է իրականացվել մահացած ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի համախոհ Լեոնիդ Վոլկովի վրա, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ գործընկերները տեղեկացրել են, որ Վոլկովը հարձակման է ենթարկվել իր տան մոտ և որոշ ժամանակով նրան ուղարկել են հիվանդանոց։

Կիրա Յարմիշը, որը Նավալնիի մամուլի քարտուղարն էր, իր թվիթերյան էջում գրել է, որ Վոլկովը «մեքենայի ապակին կոտրել է, և արցունքաբեր գազ են ցրել նրա աչքերին այն բանից հետո, երբ հարձակվողը սկսել է մուրճով ծեծել Լեոնիդին։

Իվան Ժդանովի հրապարակած լուսանկարներում պատկերված են Վոլկովի ստացած վնասվածքները՝ դեմքի վնասվածքներ և արյունոտ ոտքեր։ Ժդանովն ավելի ուշ պարզաբանել է, որ «մուրճով հարվածել են նրա ոտքերին ու ձեռքերին»։

Ավելի ուշ ընդդիմադիրը հայտնել է, որ հիվանդանոցից տուն է վերադարձել։ Նրա հրապարակած տեսաուղերձում երևում է, որ Վոլկովի ձեռքը վիրակապված է։

Նա կատարվածը նկարագրել է այսպես. «Ինձնից ուզում էին կոտլետ սարքել։ Բնականաբար։ Տան բակում մի տղամարդ մուրճով հարձակվեց ինձ վրա։ Նա տասնհինգ անգամ հարվածեց ոտքիս։ Չգիտես ինչու, ոտքս մնացել է անվնաս։ Քայլելիս ցավում է, բայց ասում են՝ կոտրվածք չկա։ Բայց կոտրեցին ձեռքս»։

 

 

  • Կիսվել: