երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նավաբեկություն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մոտ. կա ավելի քան 60 զոհ

Նավաբեկություն Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մոտ. կա ավելի քան 60 զոհ

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգի քաղաքի մոտակայքում՝ Մպոկո գետի վրա տեղի ունեցած նավաբեկության հետևանքով կա ավելի քան 60 զոհ, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նավում ավելի քան 300 մարդ է եղել:

Երկրի ռազմածովային ուժերն ու ժանդարմերիան շարունակում են որոնումները՝ զոհերի մարմինները գտնելու հույսով: Ականատեսների խոսքով՝ նավը խորտակվել է գերծանրաբեռնված լինելու պատճառով։

  • Կիսվել: