շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՆԱՏՕ-ն Ռուսաստանից ուղղակի ռազմական սպառնալիք չի տեսնում իր երկրների համար․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Ռուսաստանից ուղղակի ռազմական սպառնալիք չի տեսնում իր երկրների համար․ Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքը դեռևս չի տեսնում ուղղակի սպառնալիք Ռուսաստանի Դաշնությունից դաշինքի որևէ երկրի, այդ թվում՝ Ֆինլանդիայի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ներկայացնելով դաշինքի անվտանգության մասին իր տարեկան զեկույցը։

«ՆԱՏՕ-ն Ռուսաստանից որևէ անմիջական ռազմական սպառնալիք չի տեսնում իր որևէ երկրի համար: Դա վերաբերում է նաև Ֆինլանդիային», – ասել է նա՝ ենթադրելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը «Ֆինլանդիան ավելի անվտանգ է դարձրել»:

  • Կիսվել: