ՆԱՏՕ-ն միջուկային զորավարժություններ է սկսել
ՆԱՏՕ-ն սկսել է ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները, որոնք կտևեն երկու շաբաթմ տեղեկանում ենք Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքից։
Հաղորդագրությա մեջ, մասնավոապես, ասված է. «2024 թվականի հոկտեմբերի 14-ին ՆԱՏՕ-ն սկսում է իր ամենամյա «Steadfast Noon» միջուկային զորավարժությունը, որին կներգրավվի ավելի քան 60 ինքնաթիռ»։
Դաշինքի տվյալներով՝ ուսումնական թռիչքներ կիրականացվեն հիմնականում Արևմտյան Եվրոպայի ու Հյուսիսային ծովի վրայով։ Զորավարժություններին կմասնակցեն նաև կործանիչներ, որոնք կարող են կրել ԱՄՆ միջուկային մարտագլխիկները, սակայն ուսումնական առաքելությունների շրջանակում միջուկային զենք չի բեռնվի ինքնաթիռների վրա։
Steadfast Noon զորավարժություններին կներգրավվեն նաև շուրջ 2000 զինծառայողներ ութ ավիաբազաներից: