ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն կմնա տարածաշրջանային դաշինք. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն կմնա տարածաշրջանային դաշինք. Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքը կմնա տարածաշրջանային դաշինք, սակայն այն պետք է աշխատի հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ արձագանքելով գլոբալ մարտահրավերներին: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ն կմնա Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանային դաշինք, բայց մենք բախվում ենք գլոբալ խնդիրների, ուստի պետք է ավելի սերտ համագործակցենք գործընկերների հետ, այդ թվում՝ հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որպեսզի պաշտպանենք մեր արժեքներն ու շահերը»,-ասել է նա:

 

  • Կիսվել: