ՆԱՏՕ-ն դեռ կարող է հույս դնել ԱՄՆ-ի վրա. Ռյուտե
Չնայած Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ նախորդներից տարբերվող կուրսին՝ Ամերիկան լիովին աջակցում է ՆԱՏՕ-ին և մնում է Դաշինքի և Եվրոպայի կազմում: Դրանում կասկած չկա: Այս մասին dpa-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Եվրոպան ավելի շատ ներդրում կունենա պաշտպանության մեջ, սակայն Դաշինքի ներսում գործընկերությունը մնում է անսասան:
Ռյուտեն նաև հիշեցրել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումները, որտեղ դաշնակիցները համաձայնել են մինչև 2035 թվականը պաշտպանության ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսին:
«Ես կարծում եմ, որ սա դեռևս նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության ամենամեծ նվաճումներից մեկն է»,-ասել է Ռյուտեն:
Նա նաև հավելել է, որ ԵՄ երկրները կազմում են ՆԱՏՕ-ի տնտեսական ուժի միայն մոտ մեկ քառորդը, մինչդեռ 75 տոկոսը ԵՄ-ից դուրս է:


