երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ՆԱՏՕ-ն չպետք է գործողություններ իրականացնի Հորմուզի նեղուցում. Ֆրանսիան պատասխանել է Թրամփին

ՆԱՏՕ-ն չպետք է գործողություններ իրականացնի Հորմուզի նեղուցում. Ֆրանսիան պատասխանել է Թրամփին

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին առընթեր նախարար (դեպուտատ-նախարար) Ժան-Լուի Տիերիոն հստակ ձևակերպել է Փարիզի դիրքորոշումը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն չպետք է գործողություններ իրականացնի Հորմուզի նեղուցում:

«ՆԱՏՕ-ն չպետք է գործողություններ իրականացնի Հորմուզի նեղուցում։ Սա Ֆրանսիայի հստակ դիրքորոշումն է։ Այդ տարածաշրջանը չի մտնում ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտու մեջ»։

Նա նաև հավելել է. «Մենք չենք ցանկանում մասնակցել որևէ ռազմական էսկալացիայի։ Մեր նպատակը նավագնացության ազատության ապահովումն է, բայց դա պետք է արվի եվրոպական առաքելության շրջանակներում, որն անկախ կլինի ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման» քաղաքականությունից»։

Այս հայտարարությամբ Ֆրանսիան պաշտոնապես մերժեց Թրամփի վարչակազմի պահանջը՝ Հորմուզի նեղուցում ՆԱՏՕ-ի ուժերն օգտագործելու վերաբերյալ։

  • Կիսվել: