ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ․ Ռումինիայի նախագահ

ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ․ Ռումինիայի նախագահ

ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ ուկրաինական իրադարձությունների պատճառով, սակայն հույսը դնում է երկու կողմերի դեէսկալացիայի վրա, հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռումինիան չի պատրաստվում պատերազմել, ՆԱՏՕ-ն էլ չի պատերազմի Ռուսաստանի հետ, բայց դեէսկալացիա պետք է լինի երկու կողմից… Սա շատ լարված իրավիճակ է: Մենք ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներից ամենաերկար սահմանն ունենք Ուկրաինայի հետ, ակնհայտորեն հատուկ դիրքում ենք, բայց մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- ասել է Յոհանիսն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ժամանակ։

Նա նշել է, որ Ռումինիան պատրաստվում է ցանկացած սցենարի, սակայն հույս ունի, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններ կլինեն։

  • Կիսվել: