շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի խաղաղապահների մուտքն Ուկրաինա ուղիղ բախման կհանգեցնի ՌԴ-ի և դաշինքի միջև. Լավրով

ՆԱՏՕ-ի խաղաղապահների մուտքն Ուկրաինա ուղիղ բախման կհանգեցնի ՌԴ-ի և դաշինքի միջև. Լավրով

Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միջև ուղիղ բախման կհանգեցներ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ), հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մեր լեհ գործընկերներն արդեն հայտարարել են, որ հիմա ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է լինելու, պետք է խաղաղապահներ ուղարկել: Հուսով եմ, որ նրանք հասկանում են՝ ինչի մասին է խոսքը: Սա կլինի ուղիղ բախումը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի միջև, ինչից բոլորը ոչ թե կցանկանային խուսափել, այլ ասում էին, որը նման բան երբեք սկզբունքորեն չպետք է տեղի ունենա»,- ասել է նա։

Միաժամանակ Լավրովը չի բացառել, որ Լեհաստանը, առաջարկելով խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա, կցանկանար «շտաբ-բնակարան սարքել Լվովում, իսկ հետո մնալ այնտեղ»։

«Այս սադրանքի երկրորդ նպատակը՝ արդեն խոսվում է ոչ միայն խաղաղապահ զորակազմի մասին, արդեն խոսվում է, որ ոչ միայն ՆԱՏՕ-ն, այլ մերձբալթյան երկրները կարող են այնտեղ ուղարկել մի քանի փոքր գումարտակներ՝ պաշտպանելու Ուկրաինան։ Այնպես որ, մենք պետք է համբերատար լինենք»,-շարունակել է Լավրովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: