հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչել՝ ռուսական հնարավոր հարձակման պատճառով: Այս մասին հայտնում է Ֆրանսպրեսը։

Նշվում է, որ մինչ ազդանշանները հնչում էին, ուկրաինական բանակը զգուշացրել է «բալիստիկ հրթիռային սպառնալիքի» մասին։

Ավելի վաղ Bild-ը հաղորդել էր, որ Ռյուտեն առավոտյան անսպասելիորեն ժամանել է Կիև: Մեկնաբանելով գիշերային հարձակումները՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Մոսկվան ՛՛չի ցուցաբերում խաղաղության ձգտում՛՛:

  • Կիսվել: