ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Ստիպված ենք հասկանալ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամության կարևորությունը»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Ստիպված ենք հասկանալ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամության կարևորությունը»

«Ստիպված ենք հասկանալ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամության կարևորությունը»: Այսպիսի հայտարարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ելույթ ունենալով Դավոսում «ՆԱՏՕ-ի ապագան» խորագրով քննարկմանը: Նշյալ քննարկմանը ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար նախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է ermenihaber-ը:

Ստոլտենբերգի խոսքերով Թուրքիան ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում, ինչպես նաև շատ կարևոր դերակատարում է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ՆԱՏՕ-ի գրանցած հաջողության մեջ:

Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններ է վարում Թուրքիայի այն առաջարկի շուրջ, որով նախատեսվում է աշխատանքային խումբ ձևավորել՝ փարատելու ԱՄՆ-ի բոլոր մտավախությունները կապված Թուրքիայի սպառազինությունում ռուսական «Ս-400» ԶՀՀ-ների հետ միասին ամերիկյան «Ֆ-35» կործանիչներ ընդգրկելու հետ:

Այս թեմայի վերաբերյալ Ստոլտենբերգը նշել է. «Այս խնդիրը լուծելու համար պատրաստ ենք անել հնարավոր ամեն բան»:

  • Կիսվել: