շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ Ուկրաինայում ռազմական կոնտինգենտի հայտնվելը կտրականապես անընդունելի է. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ Ուկրաինայում ռազմական կոնտինգենտի հայտնվելը կտրականապես անընդունելի է. ՌԴ ԱԳՆ

Մենք վերահաստատում ենք մեր բազմիցս հնչեցված դիրքորոշումը՝ կտրականապես մերժելու ցանկացած սցենար, որը նախատեսում է ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ Ուկրաինայում ռազմական կոնտինգենտի ներկայություն, ինչը հղի է հակամարտության անվերահսկելի սրմամբ՝ անկանխատեսելի հետևանքներով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Այս հարցի վերաբերյալ առանձին եվրոպական երկրների, դրանց թվում՝ Մեծ Բրիտանիայի հայտարարությունները, ըստ էության, արձանագրում են նրանց բացահայտ սադրիչ և գիշատչական ձգտումներն ուկրաինական ուղղությամբ։

Իրենց քաղաքականությամբ բրիտանացիները պարզապես հնարավորություն չեն թողնում Կիևին բանակցությունների միջոցով դուրս գալ հակամարտությունից՝ սովորությունից դրդված, ամբարտավանորեն և ինքնավստահորեն երկարաձգելով ուկրաինացի ժողովրդի տառապանքները»:

  • Կիսվել: