չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՆԱՏՕ-ի ամենամյա միջուկային զորավարժությունները կսկսվեն հոկտեմբերի 14-ին

ՆԱՏՕ-ի ամենամյա միջուկային զորավարժությունները կսկսվեն հոկտեմբերի 14-ին

ՆԱՏՕ-ի ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները կսկսվեն հոկտեմբերի 14-ին: Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպումներից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Անկայուն աշխարհում կենսականորեն կարևոր է փորձարկել մեր պաշտպանությունը և ամրապնդել դրանք, որպեսզի հակառակորդներն իմանան, որ ՆԱՏՕ-ն պատրաստ և ի վիճակի է արձագանքել ցանկացած սպառնալիքի: Բոլոր զորավարժությունները կկենտրոնացվեն Միացյալ Թագավորությունում, Հյուսիսային ծովում, ինչպես նաև Բելգիայում և Նիդերլանդներում»,-նշել է նա:

Զորավարժություններին կմասնակցի շուրջ 60 ինքնաթիռ 13 երկրից, ինչպես նաև՝ F-35A կործանիչներ և B-52 ռմբակոծիչներ, մոտ 2 հազար զինվորական, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին։

  • Կիսվել: