Նախորդ գիշերը նշանավորվել է Ամերիկայի ամենամեծ ռմբակոծության արշավով Իրանի դեմ. ԱՄՆ ֆինանսների նախարար
Նախորդ գիշերը նշանավորվել է Ամերիկայի «ամենամեծ ռմբակոծության արշավով» Իրանի դեմ։ Այս մասին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ամենամեծ վնասը կհասցնենք իրանական հրթիռային կայանքներին, այն գործարաններին, որտեղ նրանք հրթիռներ են արտադրում։ Եվ մենք զգալիորեն վատթարացնում ենք դրանց որակը։ Եվ, գիտեք, մեր արշավը ցնցող է եղել»:
Գիշերվա ընթացքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ իր ուժերը «Էպիկական կատաղություն» գործողության առաջին շաբաթվա ընթացքում հարվածել են ավելի քան 3 000 թիրախի՝ ավելացնելով. «Մենք տեմպերը չենք դանդաղեցնում»։


