Նախիջևանում ԱԹՍ-ի միջադեպից հետո Թեհրանը կապ է պահպանում Բաքվի հետ. ԻԻՀ ԱԳՆ տեղակալ
Թեհրանը կապ է պահպանում Ադրբեջանի հետ: Այս մասին, France24-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Նախիջևանում անօդաչու թռչող սարքին առնչվող միջադեպը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին:
Նա պարզաբանել է, որ Իրանը պատասխանատու չէ միջադեպի համար։
«Մենք սերտ կապի մեջ ենք մեր ադրբեջանցի ընկերների և եղբայրների հետ և նրանց պարզաբանել ենք, որ Իրանը պատասխանատու չէ այդ հարձակման համար։ Մենք հետաքննում ենք տեղի ունեցածը և կտեղեկացնենք մեր ադրբեջանցի ընկերներին մեր հետաքննության մասին»,-ասել է իրանցի դիվանագետը։


