կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախագահական ընտրություններ՝ Ֆինլանդիայում

Նախագահական ընտրություններ՝ Ֆինլանդիայում

Ֆինլանդիայում սկսվել են նախագահական ընտրությունները. երկրի քաղաքացիները կընտրեն պետության 13-րդ ղեկավարին, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ընտրելու իրավունք ունի մոտ 4,55 մլն քաղաքացի (երկրի բնակչությունը 5,56 մլն մարդ է)։ 

Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան այսօր։ Եթե թեկնածուներից մեկը հաղթի, ապա փետրվարի 1-ին տեղի կունենա նոր նախագահի երդմնակալության արարողությունը։ Եթե թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի հավաքել ձայների 50%-ից ավելին, ապա ամենաբարձր արդյունք գրանցած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ, որը կկայանա փետրվարի 11-ին։

Ֆինլանդիայում նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով։ Ներկայիս նախագահ Սաուլի Նիինիստյոն ավարտում է իր պաշտոնավարումը որպես պետության ղեկավար՝ առավելագույնը երկու անընդմեջ ժամկետներից հետո։

Ընտրություններին մասնակցում է ինը թեկնածու։

ԶԼՄ-ները գրում են, որ հաղթելու ամենամեծ շանսերն ունեն նախկին վարչապետ (2014-2015) Ալեքսանդր Ստուբը և երկրի արտգործնախարարության նախկին ղեկավար Պեկկա Հաավիստոն։

  • Կիսվել: