շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Նա արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱՄՆ կոնգրեսականը պնդել է՝ Թրամփի ջանքերով շուտով խաղաղություն կհաստատվի Երևանի և Բաքվի միջև

Նա արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱՄՆ կոնգրեսականը պնդել է՝ Թրամփի ջանքերով շուտով խաղաղություն կհաստատվի Երևանի և Բաքվի միջև

Դոնալդ Թրամփի պես խաղաղարար նախագահ չի եղել. այս մասին X-ում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը:
Այնուհետև նա թվել է այն  երկրենրը, որոնց միջև հակամարտությունները կարգավորվել են շնորհիվ Թրամփի:
«Կոնգո և Ռուանդա, Թաիլանդ և Կամբոջա, Պակիստան և Հնդկաստան:  Եվ շուտով՝ Ադրբեջան և Հայաստան։ Նա արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի», - գրել է քաղաքական գործիչը:Հիշեցնենք, որ նախօրեին «Թուրան» գործակալության՝ Պետդեպում պաշտոնական թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն գրել էր, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, ուրբաթ  Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին:
«Բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- նշել էր նա:

 

  • Կիսվել: