կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մուրմանսկից Մոսկվա ուղևորվող մարդատար օդանավը տագնապի ազդանշան է հնչեցրել

Մուրմանսկից Մոսկվա ուղևորվող մարդատար օդանավը տագնապի ազդանշան է հնչեցրել

Մուրմանսկից Մոսկվա ուղևորվող «Суперджет» մարդատար ինքնաթիռը ահազանգ է հնչեցրել Կարելիայի երկնքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրը։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ տագնապի ազդանշան տալով՝ ինքնաթիռը չի փոխել ուղղությունը կամ բարձրությունը։ Թե ինչն է եղել ազդանշանի պատճառը՝ հետաքննվում է։

Անցյալ շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգ-Սոչի թռչող մարդատար օդանավն էլ Ղազախստանի վրայով թռչելիս տագնապի ազդանշան էր տվել ականապատման մասին հաղորդագրությունների պատճառով։ Ավելի ուշ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել նշանակման օդանավակայանում, ականապատման մասին հաղորդագրությունը չի հաստատվել։

  • Կիսվել: