ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մումիա՝ Սանկտ-Պետերբուրգի բնակիչներից մեկի պատշգամբում

Մումիա՝ Սանկտ-Պետերբուրգի բնակիչներից մեկի պատշգամբում

ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում բնակիչներից մեկի պատշգամբում հայտնաբերվել է մումիա՝ տղամարդու կմախքացած մարմին, տեղեկացնում է «Пятый канал» հեռուստաալիքը:

Հայտնի է, որ Անտոնովա-Օվսեենկո փողոցում գտնվող բնակարաններից մեկում ավելի քան 2 տարի դի են պահել: Հարևանուհին դեռ 2017 թվականին դիմել է համայնքատիրություն, քանի որ տարօրինակ ճիճուներ են ընկել իր սենյակ, սակայն հարևանը նրան ներս չի թողել՝ ասելով, որ իր բնակարանում ամեն ինչ լավ է:

Նշենք, որ այս մասին հայտնի է դարձել երեկ՝ հունվարի 7-ին: Պարզվում են մահացածի ինքնությունը և մահվան հանգամանքները:

  • Կիսվել: