ՄՔԴ-ն մերժել է Իսրայելի բողոքը՝ կապված Պաղեստինում տիրող իրավիճակի հետ
Միջազգային քրեական դատարանի Վերաքննիչ ատյանը հաստատել է նախնական վարույթի որոշումը, որով մերժել է բավարարել Պաղեստինում ստեղծված իրավիճակի հետաքննության շրջանակներում ՄՔԴ դատախազությանը, շահագրգիռ պետություններին նոր ծանուցում ուղարկելու պարտավորության մասին Իսրայելի հարցումը, տեղեկացնում ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ որոշման մեջ ասված է, որ դատավորները ձայների մեծամասնությամբ մերժել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո իբր «նոր իրավիճակի» առաջացման մասին Իսրայելի փաստարկները, որոնք կպահանջեին առանձին ընթացակարգային գրանցում և պետությունների կրկնակի ծանուցում:
Ըստ Վերաքննիչ ատյանի՝ ՄՔԴ դատախազության հետագա գործողությունները վերաբերում են նույն տարածքներին, ժամկետներին և ենթադրյալ մասնակիցներին, ինչ նախկինում սկսված հետաքննությունը:
Դատարանը նաև նշել է, որ 2021 թվականի մարտին պետություններին ուղարկված ծանուցումը բավական կոնկրետ էր և համապատասխանում էր Հռոմի կանոնադրության պահանջներին։
Նշվում է նաև, որ Իսրայելը ժամանակին չի իրացրել հետաքննությունը հետաձգելու միջնորդության իր իրավունքը, իսկ տվյալ հնարավորությունից օգտվելու ժամկետը լրացել է դեռևս 2021 թվականին:
Հիշեցնենք, որ հակամարտության սրացումը տեղի է ունեցել ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների 2023 թվականի հոկտեմբերի 7-ի գրոհից և Գազայի հատվածում դրան հաջորդած իսրայելական ռազմական գործողությունից հետո։


