ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մոտ 9000 իսրայելցի ստորագրել է Պաղեստինի պետության ճանաչման կոչ անող խնդրագիրը

Մոտ 9000 իսրայելցի ստորագրել է Պաղեստինի պետության ճանաչման կոչ անող խնդրագիրը

Մոտ 9000 իսրայելցի ստորագրել է Պաղեստինի պետության ճանաչման կոչ անող խնդրագիրը: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը։

Ինչպես հաղորդվում է՝ կազմակերպիչները նախատեսում են փաստաթուղթը ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային սեպտեմբերի 22-ին, որտեղ տեղի կունենա Պաղեստինի հարցի վերաբերյալ համաժողով, հաղորդում է «Այսօր Իսրայելում» պարբերականը։

Այդ օրը Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Ավստրալիան և Բելգիան, ինչպես սպասվում է, կհայտարարեն Պաղեստինի պետության ճանաչման մասին։

Նախաձեռնողները նշում են, որ Պաղեստինի ճանաչումը համապատասխանում է երկու կողմերի շահերին և կարող է լինել պատերազմի ավարտին ուղղված քայլ։

  • Կիսվել: