հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Մոսկվայում «Վիքիպեդիայի» տիրոջը տուգանել են ինքնասպանության մասին հոդվածը հանելուց հրաժարվելու համար

Մոսկվայում «Վիքիպեդիայի» տիրոջը տուգանել են ինքնասպանության մասին հոդվածը հանելուց հրաժարվելու համար

Մոսկվայի Տագանսկի դատարանը տուգանք է սահմանել Wikimedia Foundation-ին, որին պատկանում է ռուսալեզու «Վիքիպեդիան», ինքնասպանության ուղիների մասին հոդվածը չհանելու համար։ Այս մասին նշվել է գործի նյութերում, որոնց ծանոթացել է ՏԱՍՍ-ը։

«Վիքիպեդիա» հիմնադրամին (Wikimedia Foundation, Inc.), որը գրանցված է ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի օրենսդրությանը համապատասխան, մեղավոր ճանաչել վարչական իրավախախտում կատարելու մեջ՝ նախատեսված ՌԴ Վարչական օրենսգրքի 13.41 հոդվածի 2-րդ մասով (կայքից տիրոջ կողմից տեղեկատվության չհեռացում այն դեպքում, եթե դա նախատեսված է ՌԴ օրենսդրությամբ) եւ նշանակել պատիժ վարչական տուգանքի ձեւով»,- ասված է դատական փաստաթղթում։ Տուգանքի չափը նշված չէ։ Այս հոդվածով օրենքը թույլ է տալիս նշանակել իրավաբանական անձանց համար մինչեւ 4 մլն ռուբլի տուգանք։

Դատարանի որոշմամբ՝ պատժի պատճառ է դարձել Վիքիպեդիայում երկու հոդվածի 

հրապարակումը։ Դրանցից մեկը նվիրված է ինքնասպանություն գործելու մեթոդներին եւ այժմ 

հասանելի չէ համացանցի օգտատերերին։ Մեկ ուրիշը խոսում է ՌԴ զինված ուժերի զորամասերից մեկի մասին։ Երկու հոդվածներն էլ նախկինում ճանաչվել են Բիյսկի քաղաքային դատարանի 

կողմից որպես Ռուսաստանի Դաշնությունում տարածելու համար արգելված տեղեկատվություն: «Վիքիմեդիա» հիմնադրամը չի պատասխանել «Ռոսկոմնադզորի» պահանջներին՝ հեռացնել այդ 

նյութերը, ինչից հետո կազմակերպության դեմ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։

Wikimedia Foundation-ը պարբերաբար ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ Ռուսաստանի Դաշնությունում արգելված տեղեկությունները հեռացնելուց հրաժարվելու համար: 2023թ. փետրվարին ընկերությունը տուգանվել է երկու միլիոն ռուբլով՝ ռուսական երեք զորամասերի տեղակայման վերաբերյալ տվյալներ հրապարակելու համար։ 2022թ. ապրիլին ընկերությունը տուգանվել է Բուչայի իրադարձությունների, Մարիուպոլի հիվանդանոցի եւ թատրոնի ավերման եւ վառոդի արտադրության մասին հոդվածները չհեռացնելու համար։ Ըստ «Ռոսկոմնադզորի»՝ Wikipedia պորտալում արգելված նյութերը մնում են չհեռացված, այդ թվում՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջընթացի մասին կեղծիքները։ Դրա հետ կապված՝ Wikimedia Foundation-ը որոնողական համակարգերում նշվում է որպես ռուսական օրենսդրության խախտող։

  • Կիսվել: