ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մոսկվայում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված ավիաշքերթը (տեսանյութ)

Մոսկվայում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված ավիաշքերթը (տեսանյութ)

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ավիաշքերթ է անցկացվել Ռուսաստանում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անմար կրակի մոտ ծաղիկ է խոնարհել զոհերի հիշատակին, շնորհավորական ուղերձով հանդես եկել: 

«Այս օրը մեր պատմական հաղթանակն է, մեր հպարտությունը: Խոնարհվում ենք հաղթողների մեծ սերնդի առաջ»,- ասել է նա:

ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Սերգեյ Դրոնովի խոսքով՝ միջոցառման իրականացմանը ներգրավված է 75 օդանավերի (հոբելյանական տարիների թվով) անձնակազմ։ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Ռուսաստանի ամբողջ տարածքում ավիաշքերթներին մասնակցել է 597 ինքնաթիռ և ուղղաթիռ։

  • Կիսվել: