շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Մոսկվայում հանդիպել են Թուրքիայի, Ռուսաստանի ու Սիրիայի պաշտպանության նախարարները. ՌԴ ՊՆ

Մոսկվայում հանդիպել են Թուրքիայի, Ռուսաստանի ու Սիրիայի պաշտպանության նախարարները. ՌԴ ՊՆ

Մոսկվայում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում ծագած ճգնաժամի հաղթահարման ուղիները։

՛՛Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը արձանագրել են կայացած երկխոսության կառուցողական բնույթը և այն շարունակելու անհրաժեշտությունը՝ ի նպաստ Սիրայում և ողջ տարածաշրջանում իրավիճակի կայունացման՛՛,-ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: