կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մոսկվայում ձերբակալվել են բնապահպան Մակիչյանի հայրը եւ եղբայրը

Մոսկվայում ձերբակալվել են բնապահպան Մակիչյանի հայրը եւ եղբայրը

Ռուսաստանցի բնապահպան, Fridays for future շարժման մասնակից Արշակ Մակիչյանի հորը եւ եղբորը փետրվարի 1-ին ձերբակալել են Մոսկվայում։ Ինչպես տեղեկացրել է ինքը՝ Մակիչյանը, դա տեղի է ունեցել դատարանի՝ իրեն, հորը եւ եղբորը ՌԴ քաղաքացիությունից զրկելու վերաքննիչ նիստից հետո։

«Դատարանից դուրս գալուց հետո ձերբակալեցին հորս, իսկ հետո քաղաքում գտան եղբորս եւ նույնպես ձերբակալեցին։ Եվ նորից այժմ անհասկանալի է, թե հետո ինչ է լինելու։ Ասացին, որ ձերբակալում են, որովհետեւ նա կեղծ փաստաթղթեր ունի, բայց դա անհեթեություն է»,- DW-ին ասել է ակտիվիստը, որն այժմ Գերմանիայում է։

  • Կիսվել: