երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մոսկվայում առևտրի կենտրոնում մի թոշակառու կին ճայթռուկ է պայթեցրել

Մոսկվայում առևտրի կենտրոնում մի թոշակառու կին ճայթռուկ է պայթեցրել

Մոսկվայի «Ֆորտ» առեւտրի կենտրոնը տարհանվել է շենքում ազդանշանային համակարգի միանալուց հետո։ Նախնական տվյալներով՝ ինչ-որ մեկը առեւտրի կենտրոնում ճայթռուկ է պայթեցրել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Մոկվայի հյուսիս-արեւելքում, «Ֆորտ» առեւտրի կենտրոնում մ թոշակառու կն ճայթռուկ է պայթեցրել, տուժածներ չկան, առեւտրի կենտրոնը վերսկսել է աշխատանքը։

ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր վարչությունում գործակալությանն ասել են, որ ճայթռուկը պայթեցրել է առեւտրի կենտրոնի այցելուն։ Այլ քաղաքացիներ նրան բռնել են եւ հանձնել ոստիկանությանը։

«Նախնական տվյալներով՝ պարզվել է, որ կինը գործել է անհայտ անձանց ցուցումով, որոնց մինչ այդ դրամական միջոցներ է փոխանցել 120 հազար ռուբլու չափով»,- նշել են ոստիկանությունում։

Ըստ Shot թելեգրամյան ալիքի՝ կինը խոստովանել է, որ ինքը դա արել է «ուկրաինացի խարդախների ճնշման տակ»։

  • Կիսվել: