կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոսկվայում ադրբեջանցի 12-ամյա երեխաները դանակով հարվածել են իրանցի տղամարդու

Մոսկվայում ադրբեջանցի 12-ամյա երեխաները դանակով հարվածել են իրանցի տղամարդու

Մոսկվայում ադրբեջանցի 12-ամյա երեխաները վերելակում վիրավորել են իրանցուն, հայտնում են ԶԼՄ-ները:

Հաղորդվում է, որ կոնֆլիկտը սկսվել է այն ժամանակ, երբ տղամարդն ու երեխաները մտել են վերելակ։ Ինչ-որ պահի 37-ամյա իրանցին հարվածել է ուսանողի գլխին։ Երեխաները դա չեն հանդուրժել. նրանցից մեկը հանել է դանակը և հարվածել տղամարդուն: Վիրավորին հոսպիտալացրել են:

Երեխաներին բերման չեն ենթարկել. նրանք պնդում են, որ հարեւանն է առաջինը սպառնացել իրենց դանակով։

«Էթնիկ ադրբեջանցիների և հարևանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ժամանակ խմբի անչափահաս անդամը մեկ անգամ դանակահարել է իրանցի տղամարդուն»,-հայտարարել են Ռուսաստանի մայրաքաղաքի քննչական կոմիտեում։ 

  • Կիսվել: