կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մոսկվայի որոշ վարչական շրջաններում գիշերն ու առավոտյան արձանագրվել է տեղումների ամսական նորմայի ծավալ

Մոսկվայի որոշ վարչական շրջաններում գիշերն ու առավոտյան արձանագրվել է տեղումների ամսական նորմայի ծավալ

Սպասվում է, որ Մոսկվայում վատ եղանակը կտևի մինչև երկուշաբթի օրվա վերջ։ Գիշերային և առավոտյան ժամերին քաղաքի որոշ շրջաններում տեղացել է մեկ ամսվա տեղումների նորման, հայտարարել է մայրաքաղաքի քաղաքային տնտեսության համալիրի մամուլի ծառայությունը։

«Տեղումների ամսական կլիմայական նորման կազմում է 85 մմ, սակայն Զելենոգրադի վարչական շրջանի առանձին հատվածներում տեղացել է մինչև 91 մմ, Հյուսիս-արևելյան վարչական շրջանում՝ մինչև 71 մմ, Արևելյան վարչական շրջանում՝ մինչև 50 մմ, Հյուսիսային վարչական շրջանում՝ մինչև 47 մմ», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ վատ եղանակը կտևի մինչև օրվա վերջ։ Քամու պոռթկումները կարող են հասնել 15 մ/վրկ արագության», - հավելել է համալիրը։

Հաղորդագրության համաձայն՝ տեղումներն օպերատիվ կերպով ջրահեռացման համակարգ մղելու համար մայրաքաղաքի փողոցներում աշխատում են «Մոսվոդոստոկ» ՊՈԱԿ-ի անձնակազմերն ու հատուկ տեխնիկան, ինչպես նաև ինժեներական և կոմունալ ծառայությունների անձնակազմերը ու ջրահեռացման տեխնիկան։

«Խնդրում ենք քաղաքացիներին ձեռնպահ մնալ վատ եղանակի ժամանակ փողոցում գտնվելուց, լինել չափազանց ուշադիր, չթաքնվել ծառերի տակ և մեքենաները մոտակայքում չկայանել։ Ավտովարորդներին՝ հատկապես ուշադիր լինել արագության ռեժիմը և հեռավորությունը պահպանելու հարցումն», - ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: