չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը, չվերթները հետաձվել են

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը, չվերթները հետաձվել են

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» երեք օդանավակայաններում հետաձգվել է առնվազն 17 չվերթ, ևս 5-ը չեղարկվել է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Վնուկովո»-ում 8 չվերթ է հետաձգվել, 2-ըը չեղարկվել են, իսկ «Դոմոդեդովո»-ում 4 չվերթ հետաձգվել են,2-ը չեղարկվել են։

5 չվերթ դեպի «Շերեմետևո» հետաձգվել է, ևս 1-ը՝ չեղարկվել։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ Իստրա քաղաքային շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ կամ զոհեր չկան։

  • Կիսվել: