երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 50 չվերթ

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 50 չվերթ

Ավելի քան 50 չվերթ է չեղյարկվել կամ հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում: Այս մասին, հղում անելով «Yandex.Respisanie» ծառայության տվյալներին, հայտնում է Regnumը:

Նշվում է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 30 չվերթ, իսկ ևս 7 չվերթ չեղյալ է հայտարարվել: «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 5 թռիչք, ևս 7-ը՝ չեղարկվել. «Շերեմետևո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 5 չվերթ, ևս 8-ը հետաձգվել է:

Ինչ վերաբերում է թռիչքների հետաձգման և չեղարկման պատճառներին, ապա դրանք դեռևս անհայտ են:

Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության հիդրոօդերևութաբանական կենտրոնը հայտնել էր, որ հունիսի 26-ին Մոսկվայում սպասվում է ամպամած եղանակ, տեղ-տեղ անձրև, ամպրոպ, կարկուտ: Օդի ջերմաստիճանը քաղաքում կլինի + 33-ից մինչև + 35 ° C:

 

  • Կիսվել: