Մոսկվայի օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» օդանավակայանները սկսել են բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Մինչ այս քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես սահմանափակվել էին թռիչքները Վնուկովոյից, Դոմոդեդովոյից և Ժուկովսկուց։
Օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրել է դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և ավերածություններ չկան։ Այս պահին դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օգոստոսի սկզբից սա Ռուսաստանի մայրաքաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման ութերորդ փորձն է։