չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մոսկվայի մարզում ընկած ԱԹՍ-ն ուկրաինական արտադրության է

Մոսկվայի մարզում ընկած ԱԹՍ-ն ուկրաինական արտադրության է

 Մոսկվայի մարզի Բոգորոդսկիի շրջանի անտառային գոտում ընկած անօդաչու թռչող սարքն ինքնաթիռային տիպի է և ուկրաինական արտադրության։ Այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել են ուժային կառույցներում։

«Նախնական տվյալներով՝ հայտնաբերված անօդաչուն ինքնաթիռային տիպի հետախուզական-հարվածային ԱԹՍ է, քաշը` մինչև 90 կգ: Այն ուկրաինական արտադրության և մշակման է, կարող է թռչել մինչև 900 կմ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Ներկայում շարունակվում են անօդաչու թռչող սարքի բոլոր պարամետրերն ու բնութագրերը պարզելու աշխատանքները։

Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ ապրիլի 23-ին Բոգորոդսկիի շրջանում «Զարյա» այգեգործական ոչ առևտրային ընկերությունից ոչ հեռու հայտնաբերվել է ընկած անօդաչու թռչող սարք՝ զինված պայթուցիկ նյութով:

  • Կիսվել: