երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Մոսկվայի մարզում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Մոսկվայի մարզում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Մոսկվայի մարզի Վատուլինո գյուղի մոտ Ան-2 ինքնաթիռ է կործանվել. այս մասին հայտնում է ura.news-ը: 

Ինքնաթիռը փորձնական թռիչք է իրականացնելիս եղել, սակայն շարժիչի խնդիրների պատճառով ինքնաթիռն ընկել եգիպտացորենի դաշտը և կործանվել:

Վթարի վայր առաջինը ժամանել է տեղի բնակիչներից մեկը, ով օդաչուներին դուրս է բերել ինքնաթիռի խցիկից։ Անձնակազմի անդամները մահացած են եղել:

  • Կիսվել: